Հոդված 6. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը
Հոդված 6. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը
1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինն ապահովում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված խնդիրների իրականացումը իր կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների միջոցով:
2. Քրեակատարողական ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է քրեակատարողական ծառայության պետը:
3. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-282-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-282-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 17.05.16 ՀՕ-52-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 17.05.16 ՀՕ-52-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 17.05.16 ՀՕ-52-Ն)
8. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում է և գործում է քրեակատարողական ծառայության պետի անմիջական ղեկավարությամբ:
9. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումն իրականացնում է արագ արձագանքման աշխատանքներ` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով, ինչպես նաև աջակցում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության, ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթների և ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումների իրականացմանը:
(6-րդ հոդվածը փոփ.17.05.16 ՀՕ-52-Ն, խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)