Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-31-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

Հոդված 22. Այլ պաշտոնի փոխադրելը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 22. Այլ պաշտոնի փոխադրելը

1. Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների պետերին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերում քրեակատարողական ծառայողներին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է քրեակատարողական վարչության պետը, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի:

(22-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 15.06.06 ՀՕ-125-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։