Գլուխ 2 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 7. Քրեակատարողական հիմնարկները
Հոդված 7. Քրեակատարողական հիմնարկները
1. Քրեակատարողական հիմնարկներ են ուղղիչ հիմնարկները և կալանավորվածներին պահելու վայրերը:
2. Քրեակատարողական հիմնարկների տեսակները և լրակազմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի ներկայացմամբ:
3. Քրեակատարողական հիմնարկները ստեղծում, վերակազմակերպում և դրանց գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Քրեակատարողական հիմնարկը պետական հիմնարկ է, որը գործում է սույն օրենքին և իր կանոնադրությանը համապատասխան: