Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-31-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 38. Քրեակատարողական ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 38. Քրեակատարողական ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները

1. Քրեակատարողական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ կամ ցուցումներ, որոնք`

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին.

2) հրամաններ կամ ցուցումներ տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:

2. Քրեակատարողական ծառայողը սույն հոդվածի 1-ին մասում նշված հրամաններ կամ ցուցումներ ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

3. Ակնհայտ անօրինական հրամանը կամ ցուցումը չկատարելը քրեակատարողական ծառայողին ազատում է հրամանը կամ ցուցումը չկատարելու համար պատասխանատվությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։