Հոդված 21. Քրեակատարողական ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը
Հոդված 21. Քրեակատարողական ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը
1. Քրեակատարողական ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`
1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` նվազագույնը երեք և առավելագույնը 5 տարի ծառայելուց հետո.
2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.
3) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-14-Ն)
4) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` քրեակատարողական ծառայողի մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, պապ, տատ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, պապ և տատ) քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում.
5) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի` առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա:
1.1. Քրեակատարողական ծառայողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Առանց իր համաձայնության այլ մարզ ծառայության փոխադրելը թույլատրվում է, եթե տվյալ ծառայողի նկատմամբ վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն մեկ տարի առաջ:
3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-14-Ն)
4. Քրեակատարողական հիմնարկների պետերի պարտադիր ռոտացիան քրեակատարողական ծառայության պետի առաջարկությամբ իրականացնում է համապատասխան նախարարը:
(21-րդ հոդվածը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն, փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-14-Ն)