Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-10-ից մինչև 2023-01-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Քրեակատարողական ծառայության մասին օրենսդրությունը

գործել է մինչև 2023-01-29Բացել ARLIS-ում

Հոդված 3. Քրեակատարողական ծառայության մասին օրենսդրությունը

1. Քրեակատարողական ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից, «Հանրային ծառայության մասին» օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

3. Քրեակատարողական ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

5. Քրեակատարողական ծառայողների բարեվարքության համակարգի և այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են քրեակատարողական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:

6. Սույն օրենքով քրեակատարողական ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են քրեակատարողական ծառայության պետի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը քրեակատարողական ծառայության պետի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:

(3-րդ հոդվածը խմբ. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն, լրաց., խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։