Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-10-ից մինչև 2023-01-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոդված 33. Քրեակատարողական ծառայողի աշխատաժամանակի տևողությունը

գործել է մինչև 2023-01-29Բացել ARLIS-ում

Հոդված 33. Քրեակատարողական ծառայողի աշխատաժամանակի տևողությունը

1. Քրեակատարողական ծառայողի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ կամ հերթափոխային ծառայություն:

2. Քրեակատարողական ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝ քրեակատարողական հիմնարկներում օրենքով նախատեսված դեպքերում արտակարգ իրավիճակ հայտարարվելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայությունում այլ անհետաձգելի կամ հրատապ խնդիրներ առաջանալու դեպքերում:

3. Քրեակատարողական ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Քրեակատարողական ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: (նախադասությունը հանվել է 12.12.13 ՀՕ-165-Ն)

(33-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-165-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։