Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-05-15-ից մինչև 2009-05-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 26. Քրեակատարողական վարչության պետը

գործել է մինչև 2009-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 26. Քրեակատարողական վարչության պետը

1. Քրեակատարողական վարչության պետը`

1) ղեկավարում և հսկում է քրեակատարողական ծառայության գործունեությունը.

2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.

3) ընդունում է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ծառայության կառուցվածքի, իր տեղակալների միջև պարտականությունների բաշխման, անձանց քրեակատարողական ծառայության պաշտոններում նշանակելու կամ պաշտոնից ազատելու վերաբերյալ.

5) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` քրեակատարողական ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.

6) քննարկում է քրեակատարողական ծառայողների նկատմամբ բերված բողոքները.

7) վերացնում է քրեակատարողական ծառայողների անօրինական հրամանները և ցուցումները.

8) նշանակում և անցկացնում է ծառայողական քննություններ.

9) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարձու աշխատողներին.

10) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողի լիազորությունները.

11) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

2. Քրեակատարողական վարչության պետը պատասխանատվություն է կրում քրեակատարողական ծառայության խնդիրների իրականացման համար:

(26-րդ հոդվածը լրաց., փոփ. 15.06.06 ՀՕ-125-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։