Հոդված 26. Քրեակատարողական վարչության պետը
Հոդված 26. Քրեակատարողական վարչության պետը
1. Քրեակատարողական վարչության պետը`
1) ղեկավարում և հսկում է քրեակատարողական ծառայության գործունեությունը (բացառությամբ քրեակատարողական տեսչության).
2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.
3) ընդունում է քրեակատարողական ծառայության (բացառությամբ քրեակատարողական տեսչության) գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն.
4) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ծառայության կառուցվածքի, իր տեղակալների միջև պարտականությունների բաշխման, անձանց քրեակատարողական ծառայության պաշտոններում նշանակելու կամ պաշտոնից ազատելու (բացառությամբ քրեակատարողական տեսչության պաշտոնների) վերաբերյալ.
5) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` քրեակատարողական ծառայողներին (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների) խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.
6) քննարկում է քրեակատարողական ծառայողների (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների) նկատմամբ բերված բողոքները.
7) վերացնում է քրեակատարողական ծառայողների (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների) անօրինական հրամանները և ցուցումները.
8) նշանակում և անցկացնում է ծառայողական քննություններ.
9) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարձու աշխատողներին.
10) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողի լիազորությունները.
11) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Քրեակատարողական վարչության պետը պատասխանատվություն է կրում քրեակատարողական ծառայության խնդիրների իրականացման համար:
(26-րդ հոդվածը լրաց., փոփ. 15.06.06 ՀՕ-125-Ն)