Հոդված 2. Քրեակատարողական ծառայությունը
Հոդված 2. Քրեակատարողական ծառայությունը
1. Քրեակատարողական ծառայությունն ապահովում է սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացումը:
2. Քրեակատարողական ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում:
Մարզպետները քրեակատարողական ծառայության գործունեության համակարգման լիազորություններ չունեն:
3. Քրեակատարողական ծառայությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
Քրեակատարողական ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:
4. Քրեակատարողական ծառայությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
5. Քրեակատարողական ծառայությունն իրականացվում է`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին).
2) (կետն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)
3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ):
6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնման, գիտահետազոտական, բուժական, կրթական և այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
(2-րդ հոդվածը լրաց. 15.11.06 ՀՕ-178-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն)