Հոդված 14.1. Քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը և քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոնը կատարողականի գնահատման արդյունքներով զբաղեցնելը
Հոդված 14.1. Քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը և քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոնը կատարողականի գնահատման արդյունքներով զբաղեցնելը
(վերնագիրը խմբ. 03.07.26 ՀՕ-308-Ն)
1. Բացառությամբ քրեակատարողական հիմնարկի պետերի, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, քրեակատարողական ծառայության մյուս պաշտոններն զբաղեցվում են օրենքով սահմանված մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 14-րդ, 17-րդ և 41-րդ հոդվածների պահանջները:
3. Քրեակատարողական ծառայողների առաջխաղացումը կատարվում է սույն օրենքով սահմանված մրցույթով կամ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով:
4. Քրեակատարողական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է ավելի բարձր թափուր պաշտոնի նշանակելու Կառավարության սահմանած կարգով վերջին երկու կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած այն քրեակատարողական ծառայողին, որը միաժամանակ՝
1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.
2) երկու տարի անընդմեջ աշխատում է քրեակատարողական ծառայությունում.
3) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:
5. Քրեակատարողական ծառայողը չի կարող նշանակվել ավելի բարձր թափուր պաշտոնի, եթե տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվել է մրցույթ:
(14.1-ին հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-14-Ն, խմբ., լրաց. 03.07.26 ՀՕ-308-Ն)