Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 25. Համապատասխան նախարարության լիազորությունները քրեակատարողական ծառայության կազմակերպման գործում

գործել է մինչև 2026-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 25. Համապատասխան նախարարության լիազորությունները քրեակատարողական ծառայության կազմակերպման գործում

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)

Համապատասխան նախարարությունը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ:

Համապատասխան նախարարը`

1) ընդհանուր կազմակերպում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ.

2) արձակում է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, կայացնում է որոշումներ և տալիս է ցուցումներ.

3) քննարկում և թողնում է անփոփոխ քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց համապատասխան որոշումները, հրամանները և ցուցումները կամ կասեցնում, փոփոխում, ուժը կորցրած է ճանաչում կամ վերացնում է (ցուցումի դեպքում) քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց անօրինական և (կամ) անհիմն հրամանները, ցուցումները և որոշումները և դրանց կապակցությամբ համապատասխանաբար ընդունում է նոր հրամաններ, տալիս նոր ցուցումներ և կայացնում նոր որոշումներ.

4) հաստատում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների կառուցվածքները և հաստիքացուցակները.

5) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.

6) իրականացնում է պարտականությունների բաշխում քրեակատարողական ծառայության պետի տեղակալների միջև.

7) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել քրեակատարողական ծառայողի լիազորությունները.

8) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

(25-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն, խմբ. 03.07.26 ՀՕ-308-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։