Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-31-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 39. Քրեակատարողական ծառայությունից ազատելը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 39. Քրեակատարողական ծառայությունից ազատելը

1. Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունից ազատվում է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.

3) սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

4) առողջական վիճակի պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է երեք և ավելի կարգապահական տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված տույժերից է.

7) սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված տույժը կիրառելու դեպքում.

8) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում.

9) օրենքով նախատեսված դեպքում իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու դեպքում.

10) քրեակատարողական ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

11) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված նախածննդյան ու հետծննդյան և երեխային խնամելու համար արձակուրդը.

12) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում.

13) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.

14) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում:

2. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:

3. Քրեակատարողական ծառայողին ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

(39-րդ հոդվածը փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։