Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-10-ից մինչև 2023-01-29։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-01-29-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 8 · ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 26. Քրեակատարողական ծառայության պետը

գործել է մինչև 2023-01-29ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 26. Քրեակատարողական ծառայության պետը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)

1. Քրեակատարողական ծառայության պետը`

1) ղեկավարում և հսկում է քրեակատարողական ծառայության գործունեությունը.

2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև համապատասխան նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.

3) ընդունում է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն.

4) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան նախարարին` ծառայության կառուցվածքի, իր տեղակալների միջև պարտականությունների բաշխման, քրեակատարողական ծառայության պաշտոններում նշանակելու կամ պաշտոնից ազատելու վերաբերյալ.

5) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-14-Ն)

6) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-14-Ն)

7) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-14-Ն)

8) միջնորդություն է ներկայացնում համապատասխան նախարարին` քրեակատարողական ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.

9) քննարկում է քրեակատարողական ծառայողների նկատմամբ բերված բողոքները.

10) վերացնում է քրեակատարողական ծառայողների անօրինական հրամանները և ցուցումները.

11) նշանակում է ծառայողական քննություններ.

12) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին.

13) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողի լիազորությունները.

14) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով, ինչպես նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

2. Քրեակատարողական ծառայության պետը պատասխանատվություն է կրում քրեակատարողական ծառայության խնդիրների իրականացման համար:

(26-րդ հոդվածը լրաց., փոփ. 15.06.06 ՀՕ-125-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, խմբ. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։