Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Բարձր պայմանավորվող կողմերը կընդլայնեն համագործակցությունը տրանսպորտի ու կապի, հեռուստահաղորդակցության և ռադիոհաղորդակցության, ինֆորմատիկայի ազգային համակարգերի զարգացման հարցում` նպաստելով այդ բնագավառներում ձևավորված համալիրների և միասնական համակարգերի պահպանմանն ու ռացիոնալ օգտագործմանը:

Երկաթուղային, օդային, ավտոմոբիլային տրանսպորտով բեռների ու ուղևորների փոխադրումները երկու պետությունների միջև, ինչպես նաև տարանցումը պետությունների տարածքներով, այդ թվում` համապատասխան ենթակառույցների օգտագործմամբ, իրականացվում է առանձին համաձայնագրերով սահմանված կարգով:

Բարձր պայմանավորվող կողմերը կձեռնարկեն համապատասխան միջոցներ միմյանց տարածքներով տրանսպորտային փոխադրումների ժամանակ երթևեկության, ուղևորների և փոխադրողների անվտանգությունը, բեռների և տրանսպորտային միջոցների պահպանությունը ապահովելու համար:

Բարձր պայմանավորվող կողմերը կհամաձայնեցնեն իրենց գործողությունները TRACECA և INOGATE ծրագրերի շրջանակներում համագործակցություն իրականացնելու ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։