Հոդված 18
Հոդված 18
Սույն Պայմանագիրը կնքվում է տասը տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի, յուրաքանչյուր անգամ` հաջորդ հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Բարձր պայմանավորվող կողմերից ոչ մեկը Պայմանագրի գործողության համապատասխան ժամկետի ավարտից առնվազն մեկ տարի առաջ մյուս Բարձր պայմանավորվող կողմին գրավոր չհայտնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Աստանա քաղաքում 1999 թվականի սեպտեմբերի 2-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Պայմանագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում Բարձր պայմանավորվող կողմերը կղեկավարվեն ռուսերեն տեքստով:
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի մայիսի 23-ից: