Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Բարձր պայմանավորվող կողմերը կզարգացնեն իրավահավասար և փոխշահավետ համագործակցություն քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական և այլ ոլորտներում:

Վերոհիշյալից բացի, առաջնային ուղղություններ կլինեն.

- Բարձր պայմանավորվող կողմերի շահերին չհակասող համագործակցությունը միջազգային կազմակերպություններում տարբեր նախաձեռնություններ իրականացնելիս,

- մարդու իրավունքի ապահովումը` հիմնարար միջազգային փաստաթղթերին համապատասխան,

- երկու պետություններում կայունության, խաղաղության և քաղաքացիական համաձայնության ամրապնդման կարևորագույն գործոն հանդիսացող ժողովրդավարական վերափոխումների հետևողական իրականացումը,

- շրջակա միջավայրի պահպանությունը,

- կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը:

Բարձր պայմանավորվող կողմերը կզարգացնեն և կխորացնեն համագործակցությունը այդ բնագավառներում` երկկողմ ու բազմակողմ միջազգային փաստաթղթերի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։