Հոդված 2
Հոդված 2
Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնպահ մնալ մյուս Բարձր պայմանավորվող կողմի ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ գործողություններին կամ միջոցառումներին, ինչպես նաև միություններին և դաշինքներին մասնակցությունից և թույլ չտալ, որ իրենց տարածքները օգտագործվեն ագրեսիայի կամ այլ բռնի գործողությունների համար` ընդդեմ մյուս Բարձր պայմանավորվող կողմի:
Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը արգելում և կասեցնում է իր տարածքում այնպիսի կազմակերպությունների ու խմբերի ստեղծումը և գործունեությունը, ինչպես նաև առանձին անձանց գործունեությունը, որոնք ուղղված են ընդդեմ մյուս Բարձր պայմանավորվող կողմի պետական ինքնիշխանությանը, անկախությանը ու տարածքային ամբողջականությանը:
Ընդ որում Բարձր պայմանավորվող կողմերը կանցկացնեն համատեղ խորհրդակցություններ Անկախ պետությունների համագործակցության տարածքում անվտանգության հարցերով: