Հոդված 3
Հոդված 3
Ինքնուրույն լուծելով ազգային անվտանգության և ռազմական շինարարության ապահովման խնդիրները` Բարձր պայմանավորվող կողմերը կիրականացնեն սերտ համագործակցություն այդ բնագավառներում և կորոշեն փոխգործակցության ձևերը սույն Պայմանագրի և այլ համապատասխան համաձայնագրերի հիման վրա:
Բարձր պայմանավորվող կողմերը աշխարհատնտեսական հարաբերությունների համակարգում իրենց նպատակաուղղված ներգրավման նպատակով տարբեր մակարդակներով կանցկացնեն խորհրդակցություններ միջազգային, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական կոոպերացիայի` իրենց հետաքրքրող հարցերով: