Հոդված 4
Հոդված 4
Բարձր պայմանավորվող կողմերը կհամագործակցեն իրավախախտումների դեմ պայքարի միջոցառումներում, այդ թվում` կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, միջազգային ահաբեկչության, անօրինական ֆինանսական գործառնությունների, թմրամիջոցների, հոգեներգործող, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, սպառազինությունների ապօրինի շրջանառության, տրանսպորտի բոլոր տեսակների երթևեկության անվտանգության դեմ ուղղված գործողությունների, մաքսանենգության, մշակութային արժեքների անօրինական արտահանման դեմ:
Բարձր պայմանավորվող կողմերը կիրականացնեն այդ բնագավառներում փորձի և օպերատիվ տեղեկության փոխանակում, կանցկացնեն դրա հետ կապված համատեղ միջոցառումներ միջազգային համագործակցության շրջանակներում: