Հոդված 15. Օրենքի 146-րդ հոդվածում՝
Հոդված 15. Օրենքի 146-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հաղորդման մեջ նշվում են՝
1) հաղորդումը ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից հաղորդում ներկայացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում` լրիվ անվանումը և պաշտոնատար անձի անունը, ազգանունը և պաշտոնը,
2) հաղորդման ներկայացման համար հիմք հանդիսացած դատական գործի համարը, տվյալ գործով դատավորի անունը, ազգանունը և պաշտոնը (կիրառելի լինելու դեպքում),
3) հիմնավորումներ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության վերաբերյալ,
4) հաղորդումը ներկայացնող անձի պահանջը,
5) հաղորդման ներկայացման ամսաթիվը և հաղորդումը ներկայացնող ֆիզիկական անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա անունից հանդես եկող անձի ստորագրությունը, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում՝ համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված հաղորդումները վարույթ հարուցող մարմինը վերադարձնում է հաղորդում ներկայացրած անձին և առաջարկում է 15 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել այդ խախտումները: Հաղորդումը սույն մասով սահմանված կարգով վերադարձվում է նաև, եթե հաղորդումը կրկին ներկայացվելու դեպքում թույլ է տրվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների այլ նոր խախտում:
2.2. Վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելիս և իրականացնելիս կաշկանդված չէ հաղորդմամբ ներկայացված իրավական հիմքերով և հիմնավորումներով:».
3) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված ժամկետում չեն շտկվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների խախտումները:»: