Հոդված 7. Օրենքի 90-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենքի 90-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «ինչպես նաև» բառերը, նույն մասը «հարցերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի և դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների դեմ բողոքները» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.
«3.1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերի և դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների դեմ բողոքի վերաբերյալ հարցերով Բարձրագույն դատական խորհրդի նիստերը հրավիրում և վարում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամը:
3.2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրում և վարում է Բարձրագույն դատական խորհրդի այն կազմի նիստերը, որում ընդգրկվել է վիճակահանությամբ: Բարձրագույն դատական խորհրդի այն կազմի նիստերը, որում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը վիճակահանությամբ չի ընդգրկվել, հրավիրում և վարում է այդ կազմում ընդգրկված և Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով ընտրված անդամը:».
3) 4-րդ մասը «կամ» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքով նախատեսված դեպքում նիստը վարելու իրավասություն ունեցող անդամի, ինչպես նաև խորհրդի» բառերով: