Հոդված 19. Օրենքի 155-րդ հոդվածում՝
Հոդված 19. Օրենքի 155-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 1-ին կետը «անվանումը և» բառերից հետո լրացնել «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության՝ սույն օրենքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված» բառերով.
2) 4-րդ մասը «եզրահանգումը» բառից հետո լրացնել «, որոշման բողոքարկման ժամկետն ու այն մարմինը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը» բառերով.
3) 6-րդ մասի «հրապարակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում,» բառերը փոխարինել «հրապարակվելուց հետո անմիջապես հանձնվում է, իսկ դրա անհնարինության դեպքում հնգօրյա ժամկետում» բառերով.
4) 7-րդ մասի՝
ա) «հրապարակման պահից» բառերից հետո լրացնել «մեկ ամիս հետո» բառերով.
բ) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշման դեմ բողոք ներկայացվելու և որոշումը չվերացվելու կամ չփոփոխվելու դեպքում այն ուժի մեջ է մտնում բողոքի մասին որոշումը հրապարակելու պահից:»: