Հոդված 13. Օրենքի 141-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.5-րդ մասերով.
Հոդված 13. Օրենքի 141-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.5-րդ մասերով.
«1.1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության համար Բարձրագույն դատական խորհրդում ձևավորվում է Բարձրագույն դատական խորհրդի չորս անդամ ընդգրկող կազմ:
1.2. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս և որոշումներ կայացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անունից հանդես է գալիս սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կազմը՝ գործելով որպես Բարձրագույն դատական խորհուրդ:
1.3. Յուրաքանչյուր կարգապահական վարույթով ձևավորվում է սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված առանձին կազմ:
1.4. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կազմում պետք է ընդգրկվեն Բարձրագույն դատական խորհրդի՝ Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամներ:
1.5. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կազմերը ձևավորվում են վիճակահանությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:»: