Հոդված 18. Օրենքի 154-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
Հոդված 18. Օրենքի 154-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կազմի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե քվեարկության արդյունքով որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված: Որոշումը կազմում և ստորագրում են սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կազմի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին:»: