Հոդված 20. Օրենքի 156.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 20. Օրենքի 156.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 156.1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բողոք և բողոքի վերաբերյալ պատասխան ներկայացնելը
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք կարող է ներկայացվել միայն Բարձրագույն դատական խորհուրդ:
2. Բողոք կարող են ներկայացնել՝
1) դատավորը, որի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել,
2) դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած մարմինը:
3. Բողոք կարող է ներկայացվել որոշման հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
4. Բարձրագույն դատական խորհուրդը բողոքն ստանալուց հետո այն անմիջապես ուղարկում է մյուս կողմին, որը կարող է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել բողոքի պատասխան այն ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում: Պատասխան չներկայացվելու դեպքում հիմք է ընդունվում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում կողմի ներկայացրած դիրքորոշումը:»: