Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 21. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 156.2-րդ և 156.3-րդ հոդվածներով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 156.2-րդ և 156.3-րդ հոդվածներով.

«Հոդված 156.2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բողոքի քննությունը

1. Բողոքի քննությունն իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման կայացմանը չմասնակցած՝ առավելագույնը վեց անդամ ընդգրկող կազմով: Սույն մասով նախատեսված կազմում չեն ընդգրկվում Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք ինքնաբացարկի կամ բացարկի հիմքով սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կազմում չեն մասնակցել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությանը:

2. Բողոքը քննելիս և որոշումներ կայացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անունից հանդես է գալիս սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմը՝ գործելով որպես Բարձրագույն դատական խորհուրդ:

3. Եթե Բարձրագույն դատական խորհրդի՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անդամների թիվը պակաս է 5-ից, ապա բողոքի քննությունը հետաձգվում է մինչև Բարձրագույն դատական խորհրդի կազմի՝ սույն մասով սահմանված նվազագույն թվի համալրումը, բայց ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով: Եթե սույն մասով նախատեսված ժամկետում Բարձրագույն դատական խորհրդի կազմը չի համալրվում, ապա բողոքի քննությունն իրականացվում է անկախ սույն մասով նախատեսված նվազագույն թվից:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի ձևավորման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

5. Բարձրագույն դատական խորհրդում բողոքը քննվում է այն ստանալու պահից երկամսյա ժամկետում:

6. Բարձրագույն դատական խորհրդում բողոքի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սկզբունքների հիման վրա: Բողոքի քննության նկատմամբ կիրառվում են («mutatis mutandis») սույն օրենսգրքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության համար սահմանված կանոնները այնքանով, որքանով դրանք կիրառելի են, և եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ:

7. Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը վերանայում է միայն բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

8. Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է նոր ապացույց, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է տվյալ ապացույցը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամանակ ներկայացնելու անհնարինությունը իրենից անկախ պատճառներով։

9. Բարձրագույն դատական խորհուրդն անդրադառնում է բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոքարկողը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ բողոքարկողը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

10. Բարձրագույն դատական խորհրդում բողոքի քննության ժամանակ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և Բարձրագույն դատական խորհուրդը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս սխալ է թույլ տրվել: Նման դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ հաստատած փաստը, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի կամ բողոքի քննության ժամանակ հետազոտված ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

11. Եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամանակ հետազոտված ապացույցների հիման վրա չի հաստատվել որևէ փաստ, որը պետք է հաստատվեր, ապա Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ, եթե բողոքարկողը վիճարկում է հետազոտված ապացույցների հիման վրա այն չհաստատվելը, և եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի կամ բողոքի քննության ժամանակ հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է նման փաստ հաստատել:

12. Բարձրագույն դատական խորհրդում բողոքի քննությունն սկսվում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով ընտրված զեկուցող անդամի զեկուցումով, որը ներկայացնում է բողոքում և բողոքի պատասխանում նշված փաստարկները: Զեկուցումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է կողմերին:

13. Բարձրագույն դատական խորհրդի անդամները կարող են հարցեր ուղղել զեկուցողին, բողոքարկողին և մյուս կողմին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։