Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 22. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Այն կազմակերպությունները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը իրենց անվանումներում օգտագործել են սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող սահմանափակումները, պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրենց անվանումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում իրենց անվանումները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցրած կազմակերպությունները ենթակա են վարչական պատասխանատվության:

4. Սույն օրենքի 2-21-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի 13-րդ հոդվածով լրացվող` Oրենքի 141-րդուղղ. հոդվածի 1.5-րդ մասի հիման վրա ընդունված Բարձրագույն դատական խորհրդի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահին:

5. Մինչև սույն օրենքի 2-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելը հարուցված կարգապահական վարույթների, այդ թվում՝ ավարտված կարգապահական վարույթների, և այդ վարույթների արդյունքով կայացված որոշումների նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքի 2-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:

6. Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենքի 2-21-րդ հոդվածներից բխող որոշումներն ընդունում, այդ թվում` իր աշխատակարգը սույն օրենքին համապատասխանեցնում է սույն օրենքի 2-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2023 թ. նոյեմբերի 16

Երևան

ՀՕ-335-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։