Հոդված 50. Միջամտություն, ձայնագրում կամ հաղորդագրությունների բացահայտում
Հոդված 50. Միջամտություն, ձայնագրում կամ հաղորդագրությունների բացահայտում
1. Էլեկտրոնային հաղորդակցության ցանկացած միջոցով փոխանցվող հաղորդագրության կողմ չհանդիսացող որևէ անձ կարող է միջամտել, ձայնագրել հաղորդագրությունը կամ բացահայտել դրա պարունակությունը միայն տվյալ հաղորդագրության կողմերի գրավոր համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
2. Ի լրումն սույն հոդվածի առաջին մասի դրույթների, հանրային կամ մասնավոր էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները և հանրային կամ մասնավոր էլեկտրոնային ծառայություններ մատուցողները կամ նրանց աշխատակիցներն ու ներկայացուցիչները կարող են միջամտել կամ վերահասցեագրել հաղորդագրությունները կամ ազդանշանները՝ չբացահայտելով դրանք, եթե այդ միջամտությունը կամ ազդանշաններ վերահասցեագրելը պայմանավորված է վերջիններիս աշխատանքային պարտականությունների իրականացմամբ:
3. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով բոլոր օպերատորները և ծառայություն մատուցողները պարտավոր են ապահովել իրավապահ և ազգային անվտանգության աշխատակիցների մուտքը հաղորդակցության սարքավորումներին, ենթակառուցվածքներին, միացնող-անջատող, ուղղորդող և նմանատիպ այլ սարքերին, ներառյալ` գաղտնալսումների իրականացման համար անհրաժեշտ սարքերին: