Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-12-26-ից մինչև 2011-06-27։Բացել գործող տեքստը
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 12 · ԿԻՐԱՐԿՈՒՄԸ

Հոդված 61. Իրավախախտումները, որոնց համար կարող են նախատեսվել պատժամիջոցներ

գործել է մինչև 2011-06-27Բացել ARLIS-ում

Հոդված 61. Իրավախախտումները, որոնց համար կարող են նախատեսվել պատժամիջոցներ

1. Կարգավորողը կարող է կիրառել պատժամիջոցներ հետևյալ խախտումների առկայության դեպքում, եթե՝ 1) լիցենզիայի դիմումում գիտակցաբար նշվել են կեղծ տեղեկություններ. 2) չեն ներկայացվել այնպիսի տեղեկություններ կամ փաստական տվյալներ, որոնք կարող էին հանգեցնել դիմումի մերժման.

3) դիտավորյալ կամ պարբերաբար խախտվել կամ չի կատարվել լիցենզիայի, սույն օրենքի կամ Կարգավորողի կանոնների, կանոնակարգերի կամ քաղաքականությունների որևէ պայման.

4) խախտվել է դադարեցման կարգադրությունը.

5) առանց լիցենզիայի շահագործվել է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը կամ մատուցվել է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն.

6) չեն կատարվել համընդհանուր ծառայությունների հիմնադրամի վճարումները.

7) չեն վճարվել սույն օրենքի 63-րդ հոդվածով սահմանված տույժերն ու տուգանքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։