Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 5. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները

1. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

1) էկոլոգիական, ռադիացիոն և հակահրդեհային անվտանգության, մարդկանց կյանքի ու առողջության պահպանման և ֆիզիկական պաշտպանության, աշխատանքի և շրջակա միջավայրի պաշտպանության, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և անվտանգ երթևեկության պահանջների գերակայությունը.

2) վտանգավոր բեռների փոխադրումների պայմանների նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։