Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 14. Հատուկ վտանգավոր բեռների ֆիզիկական պաշտպանությունը և ուղեկցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Հատուկ վտանգավոր բեռների ֆիզիկական պաշտպանությունը և ուղեկցումը

(վերնագիրը փոփ. 03.10.23 ՀՕ-297-Ն)

1. Հատուկ վտանգավոր բեռների փոխադրումների ֆիզիկական պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով ուղեկցող անձնակազմի ընտրության և հրահանգավորման, բժշկական զննության անցկացման պատասխանատվությունը կրում է հատուկ վտանգավոր բեռներ փոխադրողը:

2. Փոխադրման ընթացքում ուղեկցող անձնակազմը՝

1) ապահովում է փոխադրման ամբողջ ընթացքում հատուկ վտանգավոր բեռների ուղեկցումը, դրանց անվտանգության պահանջների պահպանումը, սպասարկող անձնակազմի և ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությունը.

2) հատուկ վտանգավոր բեռների փոխադրումից առաջ անցնում է հատուկ վտանգավոր բեռների փոխադրման և միջադեպերի հետևանքների վերացման համար նախապատրաստություն և հրահանգավորում.

3) անցնում է բժշկական զննություն.

4) փոխադրման սկզբում ստուգում է հատուկ վտանգավոր բեռների արտաքին վիճակը` դրանց ճիշտ փաթեթավորումը, պիտակավորումների և դրոշմակնքման պահպանվածությունը.

5) միջադեպերի և վթարների դեպքում վթարային քարտի պահանջներին համապատասխան ձեռնարկում է միջադեպերի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ:

3. Փոխադրողը պարտավոր է ուղեկցող անձնակազմի միջոցով ապահովել հատուկ վտանգավոր բեռների փոխադրումը:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.10.23 ՀՕ-297-Ն)

(03.10.23 ՀՕ-297-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։