Հոդված 8.2. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության լիազորությունները
Հոդված 8.2. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության լիազորությունները
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը`
1) վտանգավոր բեռների փոխադրումների ժամանակ վտանգավոր բեռ փոխադրողի կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում իրականացնում է վտանգավոր բեռի ուղեկցումը անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով.
2) տալիս է համաձայնություն վտանգավոր բեռներ փոխադրելու երթուղու վերաբերյալ.
3) վտանգավոր բեռների փոխադրման ժամանակ առաջացած վթարների դեպքում իրականացնում է բնակչության և տարածքների պաշտպանությանը, վթարների վերացմանն ուղղված միջոցառումներ.
4) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ։
(8.2-րդ հոդվածը լրաց. 16.12.22 ՀՕ-463-Ն)