Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-01-ից մինչև 2024-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2024-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) վտանգավոր բեռ` վտանգավոր նյութ, հումք, վտանգավոր թափոններ, որոնք փոխադրման ընթացքում իրենց յուրահատկությունների հետևանքով կարող են վնաս պատճառել մարդկանց կյանքին և առողջությանը, առաջացնել շրջակա միջավայրի աղտոտում և վնասել տրանսպորտային միջոցները կամ շենքերն ու շինությունները.

2) վտանգավոր բեռ փոխադրող` վտանգավոր բեռը փոխադրելու համապատասխան թույլտվություն ունեցող իրավաբանական անձ, որն իրականացնում է վտանգավոր բեռի փոխադրումը.

3) վտանգավոր բեռի փոխադրում` արտադրության կամ պահպանման վայրից (սկզբնակետ) նշանակման վայր (վերջնակետ) վտանգավոր բեռների փոխադրման հետ կապված գործունեություն, որն ընդգրկում է վտանգավոր բեռի, դրա տարաների, տրանսպորտային միջոցների, բեռի ընդունման, փոխադրման, հանձնման գործողությունների իրականացման, ինչպես նաև փոխադրման բոլոր փուլերում բեռի կարճաժամկետ պահպանման հետ կապված աշխատանքները.

4) փոխադրման երթուղի` վտանգավոր բեռի փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ տրանսպորտային միջոցների շարժման համար հաստատված ուղեգիծ, որը ներառում է դրանց կայանման վայրերը և լիցքավորման կետերը.

5) վտանգավոր բեռը ստացող` փոխադրման փաստաթղթերում նշված իրավաբանական անձ, որը լիազորված է ստանալու իր անունով ուղարկված (առաքված) վտանգավոր բեռը.

6) վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոց` բեռնատար ավտոտրանսպորտային միջոց, որն արտադրող գործարանի կողմից նախատեսված է կամ փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերասարքավորված է տվյալ տիպի վտանգավոր բեռի փոխադրման համար.

7) վթարային քարտ` վտանգավոր բեռի հատկությունների և դրա փոխադրման ժամանակ առաջացող վթարների կամ միջադեպերի և դրանց հետևանքների վերացման գործողությունների սահմանված նմուշի փաստաթուղթ, որը լրացվում է բեռնառաքողի կողմից և բեռի հետ միասին տրամադրվում փոխադրողին: Վթարային քարտի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

8) բեռնառաքող` փոխադրման փաստաթղթերում նշված իրավաբանական անձ, որը նախապատրաստում, փաթեթավորում և առաքում է վտանգավոր բեռը.

9) չվնասազերծված տարա` վտանգավոր բեռներ փոխադրելու և պահելու համար նախատեսված տարաներ, կոնտեյներներ, անոթներ, ցիստեռններ, որոնք վտանգավոր բեռը բեռնաթափելուց հետո չեն անցել մաքրում, ախտահանում, վարակազերծում կամ ակտիվազերծում:

10)

11)

12)

(3-րդ հոդվածը փոփ. 20.11.14 ՀՕ-161-Ն)

(հոդվածը 03.10.23 ՀՕ-297-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից)

(03.10.23 ՀՕ-297-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։