Գլուխ 6 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ
Հոդված 18. Վտանգավոր բեռներ փոխադրելու գործունեության պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը
Հոդված 18. Վտանգավոր բեռներ փոխադրելու գործունեության պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը
1. Վտանգավոր բեռներ փոխադրելու ընթացքում առաջացած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
3. Սույն օրենքով սահմանված պարտականությունները խախտող վտանգավոր բեռներ փոխադրող սուբյեկտները պարտավոր են Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել իրենց մեղքով պատճառված վնասը: