Հոդված 1
Հոդված 1.
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 ապրիլի 2004 թվականի, ՀՕ-63-Ն, այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի առաջին մասում «ստեղծելն է» բառերից հետո դնել վերջակետ, իսկ հաջորդող բառերը փոխարինել հետևյալ նախադասություններով. «Այս իրավունքի իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակական անվտանգության, անկարգությունները և հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսելուն ոստիկանության և պետական մարմինների կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:»: