Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-11-19-ից մինչև 2011-05-02։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 ապրիլի 2004 թվականի, ՀՕ-63-Ն, այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի առաջին մասում «ստեղծելն է» բառերից հետո դնել վերջակետ, իսկ հաջորդող բառերը փոխարինել հետևյալ նախադասություններով. «Այս իրավունքի իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակական անվտանգության, անկարգությունները և հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսելուն ոստիկանության և պետական մարմինների կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։