Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-08-06-ից մինչև 2020-04-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 8. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակների սահմանման կարգը

գործել է մինչև 2020-04-11Բացել ARLIS-ում

Հոդված 8. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակների սահմանման կարգը

1. Օզոնային շերտը քայքայող մեկից ավելի նյութերի ներմուծման համար ներկայացված հայտի դեպքում դրանց թույլատրելի քանակները սահմանվում են մեկ անհատական չափաքանակով` ըստ առանձին նյութերի:

2. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման համար սահմանված անհատական չափաքանակների հիման վրա լիազոր պետական մարմինը հայտատուին տրամադրում է առաքման թույլտվություն:

Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման համար հայտը մերժվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասի հիմքով, ինչպես նաև ներմուծողին, սույն օրենքի համաձայն, տրամադրված անհատական չափաքանակի սպառման կամ թույլտվության ժամկետի ավարտման դեպքում:

3. Հայտատուն իրավունք ունի սահմանված անհատական չափաքանակից ոչ ավելի քանակության օզոնային շերտը քայքայող նյութեր ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածք տվյալ տարվա ընթացքում` միանվագ կամ մաս-մաս` ներմուծման յուրաքանչյուր ժամանակահատվածի և ներմուծվող օզոնային շերտը քայքայող նյութերի քանակության մասին գրավոր տեղյակ պահելով լիազոր պետական մարմնին: Տեղյակ չպահելու դեպքում ներմուծողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

4. Առաքման թույլտվություն ստացած հայտատուն մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը պետական լիազոր մարմին է ներկայացնում օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվություն:

5. Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվության համար գանձվում (վճարվում) է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

6. Լիազոր մարմինը թույլտվության տրման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:

7. Հայտատուն օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրման հայտը բավարարելու մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Հայտատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ինչպես նաև դրա վերաբերյալ համապատասխան որոշումը:

9. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ հայտատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:

(8-րդ հոդվածը խմբ., լրաց. 29.06.16 ՀՕ-125-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։