Գլուխ 2 · ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 5. Լիազոր պետական մարմնի իրավասությունները
Հոդված 5. Լիազոր պետական մարմնի իրավասությունները
Օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում լիազոր պետական մարմնի իրավասություններն են`
1) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը.
2) օզոնային շերտը քայքայող նյութերի քանակությունների հաշվառումը.
3) օզոնային շերտը քայքայող նյութերի անհատական չափաքանակների սահմանումը.
4) օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվությունների տրամադրումը` ներկայացված հայտերի հիման վրա.
5) օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում քաղաքականության մշակումը.
6) օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման նկատմամբ վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: