Հոդված 2
Հոդված 2
Համաձայնագրի նպատակը
Սույն համաձայնագրի նպատակը Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ու միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանն ուղղված համագործակցության կազմակերպումն է, որը հնարավորություն է տալիս ապահովելու՝
Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի մաքսային տարածք ներսբերվող ապրանքների, ինչպես նաև տարանցիկ փոխադրման կարգով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգերի արագ իրականացումը.
ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ՝ տեղեկատվության փոխանակման ժամանակ ստացված տվյալների օգտագործումը՝ ռիսկերի կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացման և մաքսային հսկողության ձևերի կատարելագործման համար.
հավանական վտանգ ներառող, տեղափոխման համար արգելված և սահմանափակված ապրանքների՝ մաքսային հսկողությունից խուսափելու ճանապարհով դեպի Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի մաքսային տարածքներ կատարվող ներսբերման հետ կապված ռիսկերի և անվտանգության ապահովման ոլորտում Կողմերի շահերին առնչվող այլ ռիսկերի նվազեցումը: