Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Համաձայնագրի առարկան

1. Սույն համաձայնագրի կիրարկման շրջանակներում Կողմերն իրականացնում են ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային (ծովային և գետային) տրանսպորտի տեսակներով Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում:

2. Տեղեկատվության փոխանակումն իրականացվում է փուլային կարգով՝ Կողմերի կողմից տեխնիկական պատրաստվածության մակարդակին հասնելուն զուգընթաց՝ այն առանձին արձանագրություններին համապատասխան, որոնք կնքվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն կենտրոնական մաքսային մարմինների և ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչության միջև, որոնք իրենց պետությունների օրենսդրության հիման վրա իրականացնում են պետական քաղաքականության և մաքսային գործի ոլորտում նորմատիվ ակտերի կիրարկման գործառույթներ, ինչպես նաև իրականացնում են հսկողության և վերահսկողության գործառույթներ մաքսային գործի ոլորտում՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները:

Նշված արձանագրություններից առաջինը պետք է ստորագրվի սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 18 ամիսը լրանալուց ոչ ուշ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված արձանագրություններով պետք է սահմանվեն այն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունների ծավալն ու կազմը, որոնց մասով իրականացվում է տեղեկատվության փոխանակումը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 5-7-րդ կետերը, սույն համաձայնագրի թիվ 1 հավելվածը և Կողմերի կողմից սահմանված չափանիշները, այդ թվում՝ ապրանքների տեղափոխման ուղղությունները և դրանց փոխադրման եղանակները, ապրանքների ծածկագրերը, անցակետերը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման տեխնիկական պայմանները (տեղեկությունների կառուցվածքը և ձևաչափը, օգտագործվող դասակարգիչներն ու տեղեկագրքերը, փոխանակման կարգը և կանոնակարգը, փոխանակման եղանակները, տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման սխեման, տեղեկատվության փոխանակման ժամանակ անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները):

Փոխանցվող տեղեկությունների կառուցվածքն ու ձևաչափը սահմանվում են՝ հաշվի առնելով տվյալների էլեկտրոնային փոխանակման ոլորտում միջազգային չափորոշիչները, ինչպես նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի առաջարկությունները։

4. Կողմերը պետք է ձգտեն ընդլայնել փոխանակման ենթակա տեղեկությունների ծավալն ու կազմը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 5-7-րդ կետերը և սույն համաձայնագրի թիվ 2 հավելվածը:

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները տեղեկատվություն են տրամադրում ՉԺՀ-ին այն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից դուրսհանվում են դեպի՝

ՉԺՀ,

երրորդ երկրներ (տարածաշրջաններ)՝ ՉԺՀ-ի մաքսային տարածքով տարանցիկ փոխադրում իրականացնելով:

6. ՉԺՀ-ն Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին տեղեկատվություն է տրամադրում այն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք ՉԺՀ-ից դուրսհանվում են դեպի՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ,

երրորդ երկրներ (տարածաշրջաններ)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրում իրականացնելով:

7. Տեխնիկական պատրաստվածության մակարդակին հասնելուց հետո Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները և ՉԺՀ-ն պետք է փոխանակեն տեղեկատվություն այն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք երրորդ երկրներից (տարածաշրջաններից) տարանցիկ փոխադրմամբ տեղափոխվում են դեպի՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ՉԺՀ-ի մաքսային տարածքով,

ՉԺՀ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով,

երրորդ երկրներ (տարածաշրջաններ)՝ Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի մաքսային տարածքներով:

8. Սույն համաձայնագրի կիրարկման շրջանակներում չի իրականացվում՝ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխվող, ինչպես նաև միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում:

9. Սույն համաձայնագրի կիրարկման շրջանակներում չի իրականացվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը և ՉԺՀ-ի օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կազմող տեղեկություններին վերաբերող տեղեկատվության փոխանակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։