Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Փոխգործակցության մեխանիզմը

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից սույն համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու լիազորված մարմինները կենտրոնական մաքսային մարմիններն են:

2. ՉԺՀ-ի կողմից սույն համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու լիազորված մարմինը ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչությունն է:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ապահովում է սույն համաձայնագրի դրույթների կիրարկման համակարգումը և Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ տեղեկատվության փոխանակման կազմակերպումը՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները:

4. Եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները հանդես են գալիս որպես ուղարկող երկրի կամ տարանցման երկրի մաքսային մարմիններ, ապա համապատասխան լիազորված մարմիններն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում են Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգ՝ այդպիսի տեղեկատվությունը ՉԺՀ-ի լիազորված մարմնին փոխանցելու համար:

5. Եթե ՉԺՀ-ի մաքսային մարմինները հանդես են գալիս որպես ուղարկող երկրի կամ տարանցման երկրի մաքսային մարմիններ, ապա ՉԺՀ-ի լիազորված մարմինն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգ՝ այդպիսի տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններին փոխանցելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։