Հոդված 10
Հոդված 10
Համաձայնագրին միանալը և դրանից դուրս գալը
1. Եվրասիական տնտեսական միության նոր անդամ պետությունը միանում է սույն համաձայնագրին՝ սույն համաձայնագրի Կողմերի և Եվրասիական տնտեսական միության այդ նոր անդամ պետության միջև սույն համաձայնագրին միանալու շուրջ բանակցությունների միջոցով ձեռք բերված՝ Կողմերի պայմանավորվածությամբ։ Այդպիսի միացումն իրականացվում է սույն համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն կազմելու միջոցով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անհապաղ գրավոր ծանուցում է ՉԺՀ-ին ցանկացած պետության կողմից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու և Եվրասիական տնտեսական միությանը պետության կողմից միանալու մասին։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անհապաղ գրավոր ծանուցում է ՉԺՀ-ին Եվրասիական տնտեսական միությունից պետության դուրս գալու մասին։