Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Տեղեկատվության փոխանակումը

1. Սույն համաձայնագրի կիրարկման շրջանակներում փոխանակման ենթակա՝ ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը ձևավորվում է մաքսային փաստաթղթերից ստացվող տեղեկությունների հիման վրա:

Այդպիսի տեղեկատվության փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ պարբերաբար:

2. Տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ռուսերենով կամ չինարենով։

Առանձին վավերապայմանների մասով տեղեկությունները կարող են ներկայացվել լատիներեն այբուբենի կիրառմամբ:

Ծածկագրված ձևով տրամադրվող տեղեկատվության փոխանցման դեպքում օգտագործվում են միջազգային ստանդարտների հիման վրա մշակված դասակարգիչներ և տեղեկագրքեր:

3. Սույն համաձայնագրի կիրարկման շրջանակներում տեղեկատվության փոխանակումն ապահովելու նպատակով Կողմերը պետք է արդիականացնեն իրենց տեղեկատվական համակարգերը և նախօրոք իրականացնեն տեղեկատվության փոխանակմանը պատրաստվելու համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական աշխատանքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։