Հոդված 6
Հոդված 6
1. Լիազորված մարմինները, լիազորված կազմակերպություններն ու վարկային պատմության օգտատերերը պարտավոր են ապահովել այն տեղեկատվության պաշտպանությունը, որի մասով իրականացվում է անդրսահմանային փոխանակում՝ սույն համաձայնագրին, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան դրա մշակման, պահպանման և փոխանցման ժամանակ։
2. Այն դեպքում, երբ փոփոխություններ են կատարվում այն տեղեկատվության պաշտպանության պայմաններն ու կարգը կարգավորող անդամ պետության նորմատիվ իրավական ակտերում, որի առնչությամբ իրականացվում է անդրսահմանային փոխանակումը, տվյալ անդամ պետության լիազորված մարմինն այդ փոփոխությունների մասին տեղեկացնում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին՝ այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 30 օրացուցային օրվանից ոչ ուշ։
3. Սույն համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում սույն համաձայնագրի գործողության ժամանակահատվածում անդրսահմանային փոխանակման ժամանակ ստացված տեղեկատվության մասով Կողմերը, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում են դրա պաշտպանությանն ուղղված այնպիսի միջոցներ, որոնք համարժեք են այդ տեղեկատվությունը ստացած Կողմի պետությունում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների նկատմամբ կիրառվող միջոցներին, ինչպես նաև նշված տեղեկատվության պահպանման ամբողջ ժամանակահատվածում՝ սույն համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված նպատակներից տարբերվող նպատակներով դրա օգտագործումը թույլ չտալուն ուղղված միջոցներ։