Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Անդրսահմանային փոխանակումն իրականացվում է լիազորված կազմակերպությունների փոխգործակցության միջոցով՝ դրանց միջև կնքված պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններով։ Այդ պայմանագրերի նախագծերը ենթակա են համաձայնեցման լիազորված մարմնի կողմից, եթե դա նախատեսված է Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությամբ:

Անդրսահմանային փոխանակման ժամանակ օգտագործվող ստանդարտներին, տեխնիկական արձանագրություններին, նորմատիվ-տեղեկատու տեղեկատվությանը, փոխանցվող տվյալների ձևաչափերին և կառուցվածքներին ներկայացվող՝ այդ պայմանագրերում ներառվող պահանջները մշակվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ լիազորված մարմինների հետ համատեղ, ու հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից։

2. «Լիազորված կազմակերպություններ» ասելով հասկացվում է՝

Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վարկային բյուրոյի գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք.

Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լիազորված կազմակերպությունների գործառույթներ իրականացնող իրավաբանական անձինք.

Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վարկային պատմությունների ձևավորումը և վարկային հաշվետվությունների տրամադրումն իրականացնող կազմակերպություններ.

Ղրղզստանի Հանրապետության համար՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Ղրղզստանի Հանրապետության լիազորված մարմնի պաշտոնական կայքում տեղադրված՝ վարկային բյուրոների ռեեստրում ներառված իրավաբանական անձինք.

Ռուսաստանի Դաշնության համար՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի պաշտոնական կայքում տեղադրված՝ վարկային պատմությունների բյուրոների պետական ռեեստրում ներառված իրավաբանական անձինք։

3. Անդրսահմանային փոխանակումը կազմակերպելու նպատակով լիազորված մարմիններն անդրսահմանային փոխանակմանը մասնակցող լիազորված կազմակերպությունների մասին պաշտոնապես տեղեկացնում են միմյանց և Հանձնաժողովին՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 10 օրացուցային օրվանից ոչ ուշ։

Լիազորված կազմակերպությունների փոփոխման դեպքում լիազորված մարմիններն այդ փոփոխությունների մասին պաշտոնապես տեղեկացնում են միմյանց և Հանձնաժողովին՝ այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 10 օրացուցային օրվանից ոչ ուշ:

4. Հանձնաժողովը սույն հոդվածի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալու օրվանից հետո՝ 5 օրացուցային օրվա ընթացքում, ապահովում է դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում:

5. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանագրերը պետք է պարունակեն անդրսահմանային փոխանակում իրականացնելու հետևյալ պայմանները՝

1) լիազորված կազմակերպությունների տեղեկատվական փոխգործակցության կանոններն ու կանոնակարգերը.

2) այն լեզուն, որով ձևավորվում և փոխանցվում է տեղեկատվությունը.

3) էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.

4) նույնականացման տվյալների ցանկը (կազմը).

5) վեճերի կարգավորման կարգը, այդ թվում՝ վարկային պատմության սուբյեկտի կողմից վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների վիճարկման կարգը.

6) տեղեկատվություն տրամադրելու ֆինանսական պայմանները.

7) տեղեկատվության պաշտպանության կազմակերպատեխնիկական ապահովմանը ներկայացվող պահանջները.

8) անդրսահմանային փոխանակում իրականացնելու համար անհրաժեշտ այլ պայմաններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։