Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

գործել է մինչև 2024-01-28Բացել ARLIS-ում

Հոդված 19. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովումն իրականացնում են այդպիսի գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները` իրենց իրավասության սահմաններում և իրենց առջև դրված խնդիրներին համապատասխան:

Պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության կազմակերպման պատասխանատվությունը դրվում է դրանց ղեկավարների վրա:

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ կատարվող աշխատանքների ծավալից կախված` պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների կողմից ստեղծվում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց գործառնությունները որոշում են նշված ղեկավարները` Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` հաշվի առնելով իրենց կողմից տարվող աշխատանքների առանձնահատկությունները:

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ ցանկացած տեսակի գործունեության իրականացումը թույլատրվում է միայն դրանց պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցների ապահովումից հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։