Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ և ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2024-01-28Բացել ARLIS-ում

Հոդված 25. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ և ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման նպատակով սահմանվում է միջգերատեսչական և գերատեսչական վերահսկողություն:

Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման միջգերատեսչական վերահսկողությունը պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում իրականացնում է ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության գերատեսչական վերահսկողությունը, սույն օրենքին համապատասխան, իրականացնում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին տնօրինելու լիազորություններով օժտված պետական կառավարման համակարգի մարմինները` կառավարության կողմից սահմանված կարգով: Նշված մարմինները պարտավոր են վերահսկել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության արդյունավետությունը, այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող իրենց ենթակա բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերում, սահմանադրական դատարանում, դատական, քննչական և դատախազական մարմիններում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման նկատմամբ վերահսկողությունը կազմակերպում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, սահմանադրական դատարանի նախագահը և համապատասխան մարմինների ղեկավարները` ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի աջակցությամբ:

(25-րդ հոդվածը լրաց. 20.03.02 ՀՕ-318, 19.05.14 ՀՕ-43-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-34-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։