Հոդված 22. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 22. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Պետական և ծառայողական գաղտնիքին քաղաքացու իրազեկ լինելու իրավունքը կարող է դադարեցվել, եթե`
ա) օրենսդրությամբ սահմանված կարգով չեղյալ է հայտարարվել նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը.
բ) առաջացել է սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունքի դադարեցումը քաղաքացուն չի ազատում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները չտարածելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունից:
Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունքի դադարեցման վերաբերյալ համապատասխան պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի որոշմանը համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի գանգատարկել այդ որոշումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: