Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-11-08-ից մինչև 2018-01-06։Բացել գործող տեքստը
Գլուխ VI · ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ և ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2018-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 25. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ և ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման նպատակով սահմանվում է միջգերատեսչական և գերատեսչական վերահսկողություն:

Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման միջգերատեսչական վերահսկողությունը հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառը կառավարող պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության գերատեսչական վերահսկողությունը, սույն օրենքին համապատասխան, իրականացնում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին տնօրինելու լիազորություններով օժտված հանրապետական գործադիր մարմինները` կառավարության կողմից սահմանված կարգով: Նշված մարմինները պարտավոր են վերահսկել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության արդյունավետությունը, այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող իրենց ենթակա բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերում, սահմանադրական դատարանում, դատական, քննչական և դատախազական մարմիններում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման նկատմամբ վերահսկողությունը կազմակերպում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, սահմանադրական դատարանի նախագահը և համապատասխան մարմինների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմնի աջակցությամբ:

(25-րդ հոդվածը լրաց. 20.03.02 ՀՕ-318, 19.05.14 ՀՕ-43-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։